Արծվիկ Մինասյան. Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ
«Ոչ միայն ակնհայտ է, որ Հայկ Հեքիմյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, և Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ, այլևս ցույց է տալիս այս իշխանության իրական դեմքը»,- դատարանի կողմից իր քրոջ որդուն կալանավորելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով, դատարանի, դատավորի նման պահվածքն ակնհայտորեն վկայում է, որ կատարվում է քաղաքական պատվեր։
«Երբ ծանոթանում ես որոշմանը, դա իրավական ծաղր է։ Կալանավորման ենթադրյալ հիմքերը, ոչ միայն իրականությունից դուրս են, այլև ակնհայտորեն վկայում են այն մասին, որ գործ ունենք ամեն գնով քաղաքական պատվեր կատարելու վիճակի հետ»,- ասաց Մինասյանն և ընդգծեց՝ նման հետապնդումները չեն կարող խոչընդոտել իշխանության դեմ իրականացվող պայքարին։
Ընդդիմադիր գործիչը հայտարարեց, որ օրվա իշխանությունների պատվեր իրականացնողները նույնպես դատապարտվելու են արդար, անաչառ դատարանի կողմից։
«Կգա ժամանակն ու բոլորն իրենց պատիժները կկրեն։ Ազատություն մեր բոլոր քաղբանտարկյալներին, իսկ պայքարը շարունակվում է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորեցին
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորման միջնորդություն է ներկայացվել
- Ներսի թուրքի դեմ առնվազն քրեական գործ պետք է հարուցվի․ Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան