
28.04.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 9 մարդու մոտ
Արցախում ապրիլի 27-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6335 քաղաքացու հետազոտություն, որից 777-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2661 դեպք: Կատարվել է 23 790 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 24.04.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 14 մարդու մոտ
- 21.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
- 17.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
- 15.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք
- 14.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 10 դեպք
- 12.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք
- 09.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
- 08.04.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 դեպք
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին