20:21 28/04/2021 Հայաստան

Եթե ՀՀ համար անվտանգային ռիսկեր առաջանան, Caucasus online-ի հետ հետագա համագործակցության հարցը կքննարկվի․ ԲՏԱՆ

ՀՀ համար անվտանգային ռիսկեր առաջանալու պարագայում ադրբեջանցի գործարարի կողմից  գնված «Caucasus online» ընկերության հետ հետագա համագործակցության հարցը կքննարկվի կապի օպերատորների և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ՝ մարտի ավարտին, հայտնի դարձավ, որ վրացական «Caucasus Online» ընկերության սեփականատեր Խվիչա Մակացարիան ընկերության` իր տրամադրության տակ մնացած 51% բաժնետոմսերը վաճառել է ադրբեջանական Neqsol Holding ընկերությանը, ընկերության 100% արժեթղթերի սեփականատերն է դարձել ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովը։ Tert.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ինտերնետ կապի 85%-ը մատակարարում է հենց այդ ընկերությունը։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընկերության սեփականատիրոջ փոխվելու դեպքում ընկերությունը պարտավորություն ունեցել է նախապես տեղեկացնել այն երկրներին, որոնք մատակարարվում են այդ ընկերությունից, նախարարությունը պատասխանել է, թե նշված ընկերության հետ պայմանագրային հարաբերությունների մեջ է գտնվում ոչ թե ՀՀ-ն, այլ ՀՀ կապի օպերատորները։

«Հետևաբար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն իր իրավասությունների շրջանակում չի կարող անդրադառնալ մասնավոր իրավունքի սուբյեկտներին վերաբերող տեղեկատվությանը»,-հավելել են ԲՏԱ նախարարությունից։

Tert.am-ի հարցին, թե նախքան ընկերության վաճառքը՝ ՀՀ-ն տեղյակ եղե՞լ է գործարքի մասին, ԲՏԱ նախարարությունը պատասխանել է, որ պաշտոնական որևէ տեղեկություն չի ստացել։ «Հարկ է նշել, որ հարցը գտնվում է Վրաստանի ազգային հաղորդակցության հանձնաժողովի և կոմերցիոն կազսմակերպության հարաբերությունների դաշտում»,-նշված է պատասխանում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}