«Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը
«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը սկսել է «Հարգանքի և երախտիքի կրթամրցանակ՝ նվիրված մեր գոյամարտի հերոսների հիշատակին» գիտակրթական ծրագիրը: Ծրագրի մեկնարկը տրվել է «Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի կրթամրցանակ»-ով:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի և «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ յուրաքանչյուր կիսամյակ 200․000 (երկու հարյուր հազար) դրամի չափով սահմանած մրցանակ կշնորհվի մեկ երիտասարդ ֆիզիկոսի։ Առաջին մրցանակակիրն արդեն հայտնի է:
«Առաջին մրցանակի հավակնորդների հետ կազմակերպված հանդիպումները լուրջ մտորումների առիթ տվեցին։
Պատերազմին մասնակցած, կորուստների ցավը դեռ չհաղթահարած, բայց Հայաստանի անվտանգային, կրթական, տնտեսական, մշակութային զարգացման մասին սեփական պատկերացումներն ու առաջարկները ներկայացնող այս երիտասարդները բոլորն առանց բացառության արժանի են լավագույնին։ Մրցանակը, սակայն, տակավին մեկն է։ Ընդհանուր համաձայնությամբ Էրիկ Գևորգյանի անվան երա»,- հայտնում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը:
․․․ Էրիկը պատերազմ էր մեկնել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում ուսումն ավարտելուց հետո և իր գիտելիքներն իրացրել որպես թնդանոթահրետանային մարտկոցի կառավարման դասակի հրամանատար։ Նա զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերոսաբար փրկելով իր ղեկավարած դասակի զինվորների կյանքը։
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է Էրիկ Գևորգյանի անվան կրթամրցանակի հավակնորդների ներկայացման առաջին փուլը
- Էրիկն ուզում էր՝ այս երկիրը երկիր սարքել, սակայն…
- «Նրանք փորձեցին մեզ թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»...
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան