«Հրապարակ». ՀՀ նախագահը հաճախ է դիմում ՍԴ ԱԺ ընդունած օրենքների սահմանադրականության հարցով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում նախագահ Արմեն Սարգսյանը հաճախ է դիմում Սահմանադրական դատարան՝ ԱԺ-ի ընդունած օրենքների սահմանադրականության հարցով։ Վերջին դիմումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին և հարակից 22 օրենքներին է վերաբերում։ Մինչ այդ 4 դիմում էլ կար ՍԴ-ում։ ՍԴ մամուլի պատասխանատու Եվա Թովմասյանը մեզ տեղեկատվություն տրամադրեց. նախագահը վիճարկում է «ՀՀ դատական օրենսգիրք» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքներում փոփոխությունների մի քանի հոդվածները, դիմումի քննությունը կկայանա մայիսի 25-ին։
Հաջորդը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն է, որը վիճարկելու անհրաժեշտությունն առաջացավ ԶՈՒ նախկին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման ընթացքում. քննությունը տեղի կունենա հունիսի 1-ին։
Նախնական ուսումնասիրման փուլում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և դրա հետ փոխկապակցված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում