«Հրապարակ». Տիգրան Ուլիխանյանը չի միջամտում, որ հայրը հաղթի Լոռու մարզպետարանի քաղծառայողների մրցույթում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական վերահսկողական ծառայության պետ Տիգրան Ուլիխանյանի հայրը՝ 58-ամյա Արմեն Ուլիխանյանը, որը բնակվում է Վանաձորում, ջանասիրաբար մասնակցում է Լոռու մարզպետարանում քաղծառայողների համար հայտարարված մրցույթներին, սակայն չի հաղթում։ Որպես կանոն՝ կտրվում է հենց գրավոր փուլում։ Վերջին մրցույթը, որին նա մասնակցել է, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի մրցույթն է։
Տիգրան Ուլիխանյանին հարցրինք՝ հաճա՞խ է հայրը մասնակցում մրցույթներին, ինքը չի՞ միջամտում։ Ասաց. «Ես չգիտեմ, թե որքան հաճախ է մասնակցում, բայց այն, որ ես չեմ միջամտում, կարծում եմ՝ տեսանելի է, և դա իրապես այդպես է, ես այդպիսի բնավորություն չունեմ... ես որևէ կերպ որևէ նշանակման առումով չեմ խառնվում և ասեմ, որ ես ունեմ այն ազնվությունը, որ եթե միջամտած լինեի, ապա հստակ կհայտարարեի, որ միջամտել եմ։ Ես այդ մարդը չեմ, նման թեմաներն ինձ հարիր չեն»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում