Այս իշխանության բոլոր ներկայացուցիչները Սիմոնյան Ալենի օրն են ընկնելու, ինչպես Նիկոլն ընկավ Սյունիքում. Նարեկ Սամսոնյան
«Այս գործն աբսուրդի ժանրից է, այս կեղտոտ իշխանությունները չպետք է լինեն, որպեսզի այս գործը օբյեկտիվ քննվի, հավատացում եմ՝ մեղադրյալի և տուժողի տեղերը միանգամից փոխվելու են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը՝ խոսելով «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատավարության մասին:
Նա նշեց, որ այս գործն ակունքն է բոլոր այն արատավոր երևույթների, որոնցից սկսել են արդեն իրենք բողոքել. սա հայհոյանքի սկզբնաղբյուրն է, սա բռնության կոչերով իշխանության գալու սկզբնաղբյուրն է, իրենց բռնության կոչերով իշխանության գալու սկզբնաղբյուրն է, սա այն է, ինչից վախում են, սկսել են լացել, որ «մեզ հայհոյում են»:
«Նրանք եկան հայհոյանքով, բռնության և ատելության քարոզով, և հիմա նրանք գնում են այդ քարոզով: Ես այս իշխանություններին ճանապարհելու միակ ճանապարհը համարում եմ իրենց նման հայհոյանքով, սպառնալիքով, ինչպես իրենք են արել, այդպես էլ գնան: Ես ողջունում եմ Արթուրի տված հայհոյանքն այդ կենդանուն: Այս իշխանության բոլոր ներկայացուցիչները Սիմոնյան Ալենի օրն են ընկնելու, ինչպես Նիկոլն ընկավ Սյունիքում: Դա լինելու է այն պատճառով, որ իրենք եկան իշխանության այդ ճանապարհով:
Հայհոյանքն իրենք են բերել, իրենք էլ դրանով հիմա գնալու են, շատ ավելի դաժան, ինչքան ձգեն, այնքան վատ»,- ասաց Ն. Սամսոնյանը:
Նա նշեց, որ այս իշխանություններն ասում էին՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխություն, ինքն էլ ասում է՝ այս հեղափոխությունն էլ առավել շատ սիրո և առավել շատ հանդուրժողականության հեղափոխություն է լինելու:
«Մենք էլ այդ նույն տրամաբանությամբ առաջ ենք գնում»,- ասաց Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահը:
Հիշեցնենք, որ 2019 թ. ապրիլի 29-ին «Ադեկվադ» նախաձեռնության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա: Արթուր Դանիելյանը ծեծկռտուքից հետո տեղափոխվել էր հիվանդանոց։ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել էր, որ Դանիելյանն ի պատասխան իր բարևի իրեն հայհոյել է, ինչից հետո Սիմոնյանը գլխով հարվածել է Դանիելյանի դեմքին։
Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ «այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտանհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկտմամբ , կատարել է խուլիգանություն,որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով»։
Հարակից հրապարակումներ`
- Այստեղ էլ կա քաղաքական ենթատեքստ. Արթուր Դանիելյան
- Արթուր Դանիելյանի գործով դատական առաջին նիստը հետաձգվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան