Մոտ ժամանակներս Վաշինգտոնը չի ակնկալում լարվածության սրում ՌԴ-ի հետ Ուկրաինայի սահմանին
Վաշինգտոնը մոտ ժամանակներս չի ակնկալում լարվածության սրում Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինայի հետ սահմանին։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի կոմիտեի ղեկավարի խոսքը։
«Մենք գիտենք, որ ռազմական որոշ ենթակառուցվածքներ հետ են կանչվել, և լարվածությունը թուլացել է: Սա լավ նորություն է», - ասել է Մարկ Միլլին, ապա հավելել.
«Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին: Մենք առաջիկայում չենք ակնկալում որևէ դրամատիկ զարգացում»։
Խոսելով Ուկրաինայի սահմանի տարածքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների զորավարժությունների մասին ՝ Միլին նշել է, որ ռուսական կողմը հայտարարել է, որ դա զորավարժությունների մի մասն է:
«Միգուցե: Միգուցե սա նաև Ուկրաինային վախեցնելու փորձ է»,- կարծիք է հայտնել նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում