Ռուսաստանը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը. Լավրով
Ռուսաստանի կառավարությունը շուտով կներկայացնի ոչ բարեկամական երկրների ցանկը. չափանիշները հասկանալի են, երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կառավարությունն ունի կոնկրետ հանձնարարականներ, հասկանալի են այն չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք այդ աշխատանքում։ Այնպես որ, կարծում եմ՝ երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի»,- նշել է նախարարը։
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր՝ ՌԴ-ում կազմվում է «ոչ բարեկամական պետությունների» ցուցակ, որում կընդգրկվի նաև ԱՄՆ-ն։
Նրա խոսքով, այդ ցուցակում ընդգրկված երկրների քաղաքացիների համար կգործեն սահմանափակումներ, մասնավորապես, պետական և դիվանագիտական աշխատանքի ընդունման պարագայում։
Ընդ որում, նա ընդգծել էր՝ նման քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի «բացարձակ ոչ բարեկամական գործողություններով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան