Ռոբերտ Քոչարյան. Մեր երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն ուղղակի զավեշտ է
«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում աշխատում է բնակչության մոտ 25-30 տոկոսը։ Մեր երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն, այն կրճատել ու անունը դնել օպտիմիզացիա՝ ուղղակի զավեշտ է։ Մեծ հարված է հասցված գյուղատնտեսությանը».-ապրիլի 26-ին իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերականգնել, քանի որ երկրում գյուղատնտեսական քաղաքականություն մշակող մարմին չկա, մինչդեռ գյուղատնտեսության նախարարությունը կարող է լինել Հայաստանի շարժիչ ուժերից մեկը։
«Սա նորմալ չի, հասկանո՞ւմ եք։ Աննորմալ երևույթ է»,-ասել է երկրորդ նախագահն ու ավելացրել, նույն կերպ պետք է վերականգնել նաև մշակույթի նախարարությունը։
Նա հիշեցրել է, որ մշակույթի նախարարությունն այլ նախարարությունների հետ միավորումն իր համար հասականալի չէ, դրան դեմ են արտահայտվել նաև մտավորականները։
«Այս իշխանությունը զարմանալի հատկություն ունի՝ չլսել մասնագետներին, ոնց որ մասնագետը թշնամի է։ Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս, գուցե կոմպլեքսից, որ իրենք ոչ մի բանի մեջ մասնագետ չեն, բայց այդ բարդույթն ուղղակի ավիրեց ոլորոտներ։ Սրան մասնագետներին լսելու ընդունակ չեն, և արդյունքն այն է, ինչ մենք ունենք»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահի աջակիցների հետ հանդիպման տեսանյութը հրապարակել է նրա գրասենյակը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Ինձ հետ բերեցին
- Ռոբերտ Քոչարյան. Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է
- Ռոբերտ Քոչարյան․«Այո՛, ունեմ վստահություն, որ հաջողելու ենք»
- Ռոբերտ Մենենդես․ Շնորհակալ եմ, որ նախագահ Բայդենը կմիանա կոնգրեսական և գիտական կոնսենսուսին
- Ռոբերտ Քոչարյանը. Գալիս եմ իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար
- Ռոբերտ Քոչարյան. Այսօր անվտանգության հարցերում չի արվում ոչինչ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան