ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանները
ՎՏԲ-Հայաստան Բանկը, պարբերաբար բարելավելով իր կողմից առաջարկվող պրոդուկտների պայմաններն, այս անգամ իջեցրել է ֆիզիկական անձանց վարկերի գնման տարեկան տոկոսադրույքը և միջնորդավճարը: Այս մասին հայտնում են ընկերությունից։
«Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է` գրանցված եկամուտ և դրական վարկային պատմություն ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին, շահավետ պայմաններով այլ բանկերում կամ վարկային կազմակերպությունում գործող վարկերի գնում։
Հաճախորդը ստանում է վարկ` այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում գործող պարտավորության մնացորդի չափով, ինչպես նաև ունի վարկի հավելյալ գումար ստանալու հնարավորություն:
Վարկերի վերաֆինանսավորման հիմնական պայմաններն են.
• տարեկան տոկոսադրույք՝ 11,6% -ից մինչև 16,6% (փաստացի տոկոսադրույք` 14,5-20,5%),
• վարկի ժամկետ՝ 6-60 ամիս,
• վարկի սպասարկման ամսական միջնորդավճար՝ վարկի գումարի 0,1% չափով:
Բանկն առաջարկում է նաև վարկի տարեկան տոկոսադրույքից զեղչերի ճկուն համակարգ այն հաճախորդներին, ովքեր ձևակերպում են դժբախտ պատահարներից կամ անշարժ գույքի ապահովագրություն:
Վերոնշյալ պայմաններով Բանկն իրականացնում է առանց գրավի սպառողական վարկերի, վարկային գծերի, ապառիկ վարկերի գնում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև ավտովարկերի և հիփոթեքային վարկերի գնում, որոնց պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Բանկի կայքում:
Վարկի վերաֆինանսավորումը հաճախորդին տալիս է հետևյալ առավելությունները`
• վարկերի տոկոսադրույքի իջեցում,
• տարբեր բանկերում գործող վարկերի գծով վճարումների միավորում մեկ վճարի մեջ,
• վարկի ժամկետի երկարաձգում,
• լրացուցիչ վարկի գումարի ստացում,
• ամենակարևորը՝ ամսական վարկային բեռի իջեցում:
Ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում` https://www.vtb.am/am/credits#varki-gnowm# հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87 -87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,- նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան