Վրաստանի խորհրդարանը նոր խոսնակ ունի
Վրաստանի խորհրդարանի անդամները 86 կողմ և 6 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանի ղեկավար ընտրեցին իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Կախա Կուճավային։ Այս պաշտոնի համար միակ թեկնածուն հենց Կուճավան էր, և ստացավ իր կուսակիցների, ինչպես նաև որոշ ընդդիմադիրների աջակցությունը։ Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հրաժարական տվեց։
«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է։ Ես վստահ եմ, որ այսօր Վրաստանի խորհրդարանի համար նոր փուլ է սկսվում։ Ունենք բազմակուսակցական խորհրդարան ու նրանց ձայնը լսելի է լինելու։ Խոստանում եմ պահպանել հավասարակշռությունն ու դեմոկրատական գործընթացները` ձեր աջակցությամբ»,-ասել է Կուճավան։
Կուճավան պատգամավոր է դարձել 2016-ին, 2020-ին վերընտրվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա