Սպառնալիքների հաղթահարման ուղղությամբ արդյունավետ միջոցներ չեն գործում. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Արցախում ստեղծված նոր իրողությունների պայմաններում սադրանքների, տարաբնույթ գործողությունների կանխման մեխանիզմներ ներդնելու խնդիր կա։
Վերջին ամիսներին գրանցվող միջադեպերը լոկալ բնույթ են կրում, սակայն դրանց հաճախակի բնույթը, անվտանգության ապահովման ոչ լիարժեք մեխանիզմները, Հայաստանի իշխանությունների անտարբեր վերաբերմունքն իրավիճակը մտահոգիչ են դարձնում։
Ոչ Հայաստանը՝ իր մասով, ոչ Արցախը, չեն ձևակերպել անվտանգության ապահովման իրենց մոտեցումներ, ըստ այդմ՝ նշածս սպառնալիքների հաղթահարման ուղղությամբ արդյունավետ միջոցներ չեն գործում։
Տնտեսական, սոցիալական, հումանիտար բնույթի ծրագրերը կարևոր են, սակայն անվտանգության հարցերը միայն հայտարարություններում են առաջնային բնույթ կրում։
Այս ուղղությամբ կուտակված խնդիրների լուծման գործում լուրջ առաջընթաց չկա»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Արցախում սադրանքները կանխելու համար անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել
- Տիգրան Աբրահամյան. Պարոնայք մորթապաշտներ, հասկանում եք չէ՞, որ փաշինյանական քաոսը մի օր ավարտվելու
- Տիգրան Աբրահամյան. Հարմա՞ր է հայտնի կենդանու կարգավիճակում հայտնվելը
- Չեմ ուզում մտածել, որ մեր երկրում անիքնասերների, պղծվածների, դավաճանների այդքան մեծ խմբավորում կա․ Տ․ Աբրահամյան
- Սրանց նմաններին պետք է հանել համազգեստներից, զրկել ուսադիրներից. Տիգրան Աբրահամյան
- Մեկ է՝ մի օր իշխանությունից հեռանալու եք ու վաղ թե ուշ այս ամենի համար պատասխան եք տալու. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում