Ընտրություն՝ 4 միլիոն և մի քանի տասնյակ մահերի միջև. Ավինյանը խոսել է պատվաստումների մասին
««Astra Zeneca»-ով պատվաստվելու մի քանի հարյու միլիոն դեպքերից վատթար են եղել ընդամենը մի քանի տասնյակը, եթե 200 միլիոնը Կովիդ-19-ով վարակվեին, ապա մահվան թիվը կլիներ 4 մլն՝ 2 %»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Տիգրան Ավինյանը
Նա հայտնեց, որ անընդհատ պատվաստանյութերի վերաբերյալ տարբեր մանիպուլյատիվ տեղեկատվություններ է տարածվում, այդ պատճառով էլ ինքը և առողջապահության նախարարն այսօր հատուկ ընտրել և պատվաստվել են «Astra Zeneca» պատվաստանյութով, որի վերաբերյալ ամենաշատ սուտ լուրերն են տարածվում:
Ավինյանը հայտնեց, որ Անահիտ Ավանեսյանի հետ այսօր ստացել է պատվաստանյութի առաջին դեղաչափը, իսկ երկրորդը ստանալու են երկու ամսից:
Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև տեղեկացրեց, որ առողջապահության նախարարի հրամանով պատվաստանյութը հասանելի է բոլոր պոլիկլինիկաներում և 18 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիները, նախօրոք գրանցվելով և անձնագրով, կարող են գնալ և պատվաստվել:
«Մենք հնարավորինս պետք է աշխատենք այս տարվա ընթացքում պատվաստվել ցանկացողների մեծ քանակ ունենալ, որովհետև այն էականորեն ազդում է համաճարակի թվերի վրա և ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, օրինակ՝ Մեծ Բրիտանիայինը, պատվաստումների քանակը դրականորեն է ազդում հիվանդության ցուցանիշների վրա»,- հայտարարեց Ավինյանը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ պատվաստումները կարևոր միջոցառումներ են, որոնք պետք է օգնեն հաղթահարել Կովիդ-19 հիվանդությունը և վերադառնալ բնականոն կյանք:
Հիմնավորելով պատվաստումների անհրաժեշտությունը՝ առողջապահության նախարարը վստահեցրեց, որ ներկայում տարածվում են զանազան շտամեր, դրա համար էլ պետք է օր առաջ կանխել հիվանդության տարածումը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին