Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր շտամների տարածման աշխարհագրությունը
Կորոնավիրուսի ավելի վարակիչ՝ VOC 202012/01 շտամը, որն ի սկզբանե հայտնաբերվել էր Մեծ Բրիտանիայում, ապրիլի 20-ից ի վեր հայտնաբերվել է ևս երեք երկրներում։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ նշելով, որ մինչ այս պահը «բրիտնական շտամ» է գրանցվել 139 երկրներում։
Մեկ այլ՝ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված 501Y.V2 շտամի աշխարհագրությունն էլ ընդլայնվել է 87 երկրներում, իսկ ահա P.1 շտամը, որի առկայությունը սկզբում հայտնաբերվել էր Բրազիլիայում և Ճապոնիայում, այժմ շրջանառվում է 54 երկրներում։
Ըստ ԱՀԿ-ի՝ ապրիլի 20-ից ի վեր VOC 202012/01- ը հայտնաբերվել է ևս երեք երկրներում, 501Y.V2- ը նույնպես երեք նոր երկրիր է «գրավել», իակ P.1- ը հայտնաբերվել է ևս երկու երկրում։
ԱՀԿ արտակարգ իրավիճակների կոմիտեն ավելի վաղ կոչ էր արել երկրներին ընդլայնել հետազոտությունները՝ կորոնավիրուսային հիվանդության մուտացիայի ենթարկվող գենոմային հաջորդականության վերաբերյալ, ինչպես նաև առկա տեղեկությունները կիսել այլ պետությունների հետ:
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսի գենոմում երկու վտանգավոր մուտացիա է հայտնաբերվել
- Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի բրիտանական շտամը. Ռոմելա Աբովյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները