29.04.2021. Կորոնավիրուսի 656 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4284 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք: Առողջացել է 882 մարդ: Մեկ օրում մահացել է 20 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 215528 դեպք, որոնցից 197171-ն` առողջացած, 4087-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1013 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5100 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 979060 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցությունը գրեթե զրոյական է. Ավանեսյան
- Հայաստանում պատվաստվել է 2000-ից ավելի մարդ, ինչը դեռևս ցածր ցուցանիշ է. Առողջապահության նախարարի պաշտոնակատար
- Կորոնավիրուսային իրավիճակը շարունակում է մնալ հարաբերական կայուն լարված. Գայանե Սահակյան
- 28.04.2021. Կորոնավիրուսի 808 նոր դեպք է գրանցվել, 14 մարդ մահացել է
- 27.04.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 26.04.2021. Կորոնավիրուսի 181 նոր դեպք է գրանցվել, 23 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան