Պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցությունը գրեթե զրոյական է. Ավանեսյան
«Պատվաստումը 100 տոկոսով պաշտպանում է հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից»,-կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Շեշտելով, որ պատվաստանյութերը հասանելի են 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու՝ նախարարը հայտնեց, որ անկախ կցագրման վայրից՝ քաղաքացին կարող է իր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը, իսկ հաջորդ շաբաթվանից կլինեն շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բանուկ մասերում և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը քաղաքացիներին:
Նրա խոսքով՝ ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում են Կովիդ-19-ով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր վնաս պատճառելու, մահվան դեպքերի հետ:
Առողջապահության նախարարի պաշտոնակատարը բերեց Իսրայելի և Մեծ Բրիտանիայի օրինակները, որտեղ պատվաստումները 50 տոկոսից ավելի են, կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը կտրուկ անկել է:
Անահիտ Ավանեսյանը հիշեցրեց, որ նախորդ օրն ինքն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել են և հավաստիացրեց, որ իրենց լավ են զգում:
Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ նախորդ օրը գրանցվել է վարակի 656 նոր դեպք,13257-ը ակտիվ դեպքերն են, որից 2000-ից ավելը գնվում են հիվանդանոցներում և գրանցվել է 16 մահ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին