Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ ԶԼՄ ներկայացուցչի «հոսանքազրկեց»
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ, իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ևս մեկ անգամ աչքի ընկավ լրագրողների նկատմամբ իր «խիստ հանդուրժողականությամբ»։
Նիստը նկարահանելու համար օպերատորներից մեկը նստեց պատգամավորների համար նախատեսված ազատ աթոռներից մեկին։
Այդ հանգամանքը միանգամից գրավեց Անդրանիկ Քոչարյանի ուշադրությունը և նա, դիմելով օպերատորին, ասաց. «Դա պատգամավորի տեղ է, տիկին։ Նստեք լրագրողի համար նախատեսված տեղում»։
Ի պատասխան ԶԼՄ ներկայացուցիչն ասաց, որ տեղն ազատ է, և եթե պատգամավոր գա, ում տեղում նստած է ինքը, ապա ինքը վեր կկենա։
Անդանիկ Քոչարյանը համառեց. «Չէ, ես նիստը դադարեցնե՞մ։ Կանգնեք այնտեղ, որը նախատեսված է Ձեր համար։ Ես ում չեմ սիրում, հոսանքազրկում եմ»։
ԶԼՄ ներկայացուցիչն էլ կանգնեց ու կոչ արեց պատգամավորին՝ չջղայնանալ։
Ի պատասխան Քոչարյան Անդրանիկ ասաց. «Չեմ ջղայնանում, թողեք նիստը շարունակենք։ Դա պատգամավորի տեղ է, ընտրություններով եկեք, չգիտեմ՝ որ ցուցակով կարող եք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան