Կառավարությունն ավտոմեքենաների վաճառքի երկրորդային շուկայից դուրս է մղում ֆիզիկական անձանց
«Կձևավորվեն նախադրյալներ մեր երկրում Trade in համակարգի ներդրման համար՝ անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորման տեսանկյունից»,- Հարկային օրենսգրքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացնելիս հայտնեց Ֆինանսների նախախարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Նա հավաստիացրեց, որ փոփոխությունները համաձայնեցրել են այդ բնագավառում ինստիտուցիոնալ բիզնես վարողների հետ, որոնք ավտոմոբիլներ արտադրողների ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչներն են:
Ջանջուղազյանի խոսքով՝ այդ ընկերություններն արձանագրել են, որ Հայաստանի հարկային համակարգում եղած կարգավորումներն ոչ միայն չեն նպաստում, այլև խոչընդոտում են համակարգի իրացմանը:
Ըստ գործող օրենքի՝ քաղաքացին կարող է իր հին մեքենան վաճառել ներմուծող ընկերությանը և վերջինից ձեռք բերել նորը:
«Ավելացված արժեքի հարկի բազայի հաշվարկման տեսակետից համարվում է, որ այսօրվա գործող կարգավորմամբ, երբ ֆիզանձը վաճառում է իր ավտոմեքենան ընդհանուր հարկման համակարգում գործող կազմակերպությանը, վերջինիս մոտ առաջանում է պարտավորություն ամբողջ արժեքի չափով»,-հայտնեց նախարարի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ մյուս խոչընդոտն էլ այն է, որ նույն անձի 10 տոկոս եկամտային հարկի պարտավորության կատարումը նույնպես դառնում է տվյալ կազմակերպության պարտավորությունը:
Նրա խոսքով՝ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում կլինի լիցենզավորում տվյալ գործունեության տեսակի համար և միայն ինստիտուցիոնալ կազմակերպությունները կկարողանան իրականացնել տվյալ աշխատանքը:
«Իրավական դաշտի առումով կձևավորվի հարթակ, որը հիմք կհանդիսանա ավտոմեքենաների երկրորդային շուկայի կայացման համար»,- հայտնեց ջանջուղազյանը:
Panorama-ի դիտարկմամբ, օրենսդրական նախաձեռնությամբ իրականում ավտոմեքենների վաճառքի եկրորդային շուկայից դուս են մղվում ֆիզիկական անձինք, որոնց թիվը զգալի է հանրապետությունում: Ստացվում է, որ ավտոմեքենաների վաճառքի առաջնային շուկայից բացի նաև երկրորդայի շուկայում դոմինանտ են դառնում ներկրող կազմակերպությունները:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան