«Բաղրամյան փողոցում տարածք է վաճառվել Իրանի քաղաքացի ադրբեջանցու, ով որոշել է հատել այդտեղ եղած ծառերը». ակցիայի մասնակից
Բաղամյան փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում, քանի որ բնակելի շենքերից մեկի բակում ծառահատումներ են իրականացվում։
«Կտրում են 60-70 տարվա ծառեր։ Ժողովուրդը չէր թողնում, ոստիկանները եկան, մեզ հանեցին, մի 2 հոգու տարան բաժին, ինչ է նրանք չէին թողնում կտրել ծառերը։ Ոստիկանները պաշտպանում են տարածքը ձեռք բերած սեփականատիրոջը, իսկ մենք մեկ ամիս առաջ ենք տեղեկացել, որ այն վաճառվել է, գնում ու դիմում ենք ամեն տեղ, բայց ոչ մի արդյունք։ Մենք 90-ականների նկարներ ենք ներկայացրել դատախազություն, որ այդ հատվածում այգի է եղել»,- ասաց բնակիչներից մեկը։
Նա տեղեկացրեց, որ տարածքը վաճառվել է ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու, ով էլ որոշել է հատել ծառերը։
«Մենք վիրավորվում ենք, որ մեր ոստիկաններն ազերիներին են պաշտպանում։ Հլը ինչ-որ տեղ հայ լիներ, էլի ցավալի կլիներ, բայց դե...։ Այս այգուց ենք օգտվում բոլորս, երեխաների խաղահրապարակ կա, մարդիկ երեխաներին իջեցնում են զբոսանքի։ Մենք միայն մեկ ամիս առաջ իմացանք, որ այդ տարածքը սեփականաշնորհվել է»,- նշեց նա։
Տարածքը սեփականաշնորհողը ասել է, որ եթե պետք լինի, այդտեղ տեղադրված խաչքարն էլ կհանեն, թեև այն նվիրված է Արմեն Մարտիրոսյանին, որ զոհվել է պատերազմում։
«Կանաչ զոնան վերացնում են, որ շենք կառուցե՞ն»,- նեղսրտեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ երբ ադրբեջանցիները Շուշիում ու Հադրութում տարածքներ են պղծում, Երևանում էլ երեխաների խաղահրապարակն են ավերում։
«Մենք մի քանի անգամ դիմել ենք, մեզ ասել են, որ ոչ մի բան չի լինելու, հանգիստ եղեք։ Հիմա էլ մեկնաբանում են, թե նախկինները, չգիտեմ ինչ։ Փաստն այն է, որ երեխեքը խաղում են, իսկ իրենց խաղահրապարակը ավիրում են։ Ջայլամի քաղաքականություն են վարում։ Մենք հասկանում ենք, որ ինչ էլ անենք, բան չի փոխվելու, բայց գոնե փորձում ենք ինչ-որ կերպ պահել տարածքը»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան