Քաղաքապետարանն ասում է՝ Բաղրամյանի ծառահատումների հետ կապված որևէ անելիք չունի
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքել է Բաղրամյան փողոցի բնակիչների բողոքին, որոնք ահազանգում էին, որ բազմաբնակարանային շենքերից մեկի բակում գտնվող այգու ծառերը հատում են։
«Բաղրամյան 79ա հասցեում այսօր կրկին ծառահատումներ են եղել շարունակվել են, ինչին ընդդիմանում են հարակից շենքերի բնակիչները:
Այս կապակցությամբ մի քանի կետով հիշեցնեմ, որ.
Տարածքը համայնքից օտարվել է շատ տարիներ առաջ՝ 2000-ականների սկզբին կամ դրանից առաջ:
Երեւանի քաղաքապետարանը տարածքում շինարարություն անելու թույլտվություն չի տվել: Դեռ 2008-ին տարածքի սեփականատերը քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, բայց մինչ օրս շինթույլտվություն չունի:
Երեւանի քաղաքապետարանը մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում ծառահատումները արգելելու իրավասություն, ցավոք սրտի, չունի:
Այդուհանդերձ, Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանը վերջերս դիմել է դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան