Այս շենքում գտնվող մարդիկ Նիկոլի ձեռքով երկու անգամ են պարտվել․ Գեղամ Մանուկյան
Նիկոլը մեր երկրին տարավ պարտության, բայց այս շենքում գտնվող մարդիկ Նիկոլի ձեռքով երկու անգամ են պարտվել։ Այս մասին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց ՀՅԴ-ի կողմից իրականացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը։
«Պարտվել են որպես հայ, պատերազմում որպես ՀՀ քաղաքացի և երեք տարի ծառայել են Նիկոլին՝ դատարաններում օր ու գիշեր պարտություններ են կրում։ Պարտվում են որպես դատախազներ, որպես պետական մեղադրող, որովհետև կույր կատարում են Նիկոլի հրամանը, առանց օրենքի տարամաբանությամբ»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով՝ հատկապես վերջին վեց ամիսներին մասնակցում են ազգադավ ծրագրերում։
Նա հիշեցրեց, թե ինչպես են վարվել իրավապահ մարմնի ներկացուցիչները շուռնուխցու հետ, որը իրավապահ համակարգի կողմից համարժեք արձագանքի չարժանացավ։
«ՀՀ գլխավոր դատախազության աշխատողներ, 2021 թվականը եթե կոլեգիայի նիստում ամփոփելուց լինեք, հանկարծ չհագնեք ձեր սպիտակ համազգեստը, որովհետև ամոթ է։ Հայաստանում սպանություններն ավելացել են, գողությունները, բռնությունները , ջեպկիրությունը, պետհամարանիշ գողանալն ավելացել են, որովհետև դուք՝ շեֆի գլխավորությամբ, ՀՀ ամբողջ իրավապահ համակարգը կտրել եք իրեն բուն գործից ու բերել լցրել եք հրապարակները, պայքարում եք ընդդիմության դեմ։ Այստեղ հազարավոր կանգնած տղերքը պետք է կատարեին իրենց գործառույթը, որ գողություն չլիներ, սպանություն չլիներ, բերել եք ընդդիմության վրա։ Մինչև հիմա չեք հասկանում, որ այստեղ կանգնածները չեն նահանջելու՝ 10 անգամ, 20 անգամ շատ բերեք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Բավական է լինեք կոնկրետ անձի և նրա խմբակի կամակատարը. Էլինար Վարդանյանը՝ իրավապահներին
- Օր առաջ գլխավոր պետական հանցագործին և նրա խամաճիկ բանդային ենթարկել պատասխանատվության. Մինասյան
- Կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը. Արծվիկ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են