Պեսկով. ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն ցանկանում ընդունել Ռուսաստանի՝ լավ հարաբերությունների մեջ լինելու առաջարկը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և եվրոպական երկրները չեն ցանկանում ընդունել Ռուսաստանի՝ լավ հարաբերությունների մեջ լինելու ցանկությունը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նրա խոսքով, ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը, ո՛չ էլ եվրոպական այլ մայրաքաղաքներ չեն ցանկանում լսել լավ հարաբերությունների մեջ գտնվելու Ռուսաստանի ցանկությունը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիմնական ուղերձը:
Միևնույն ժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հանդուրժել «այն, ինչ հիմա անում են չեխերը, բուլղարացիները կամ բալտերն ու մյուսները»։
Ապրիլի 17-ին Չեխիայի իշխանությունները հայտարարեցին 18 ռուս դիվանագետների վտարելու իրենց որոշման մասին: Եվրոպական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն ՝ վտարված դիվանագետները ռուսական հետախուզության անդամներ էին և աշխատում էին թաքնված: Ենթադրվում էր, որ իբր Ռուսաստանի հատուկ ծառայությունները ներգրավված են Չեխիայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունի մեջ, որի արդյունքում զոհվել է 2 մարդ:
Դրան ի պատասխան ՝ Մոսկվան 20 չեխ դիվանագետների «պերսոնա նոն գրատա» է հայտարարել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա