ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ աշխատանքը շարունակվում է․ Զախարովա
ԵԱՀԿ Մինսկի խմբի հատուկ ներկայացուցիչների հետ աշխատանքը շարունակվում է: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է նշանակում «ԼՂ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած կոնկրետ նախաձեռնությունների մասին» օրեր առաջ արված հայտարարությունը:
«Առայժմ սա ամենն է, ինչ կարող ենք ասել: Այս հարցով լրացուցիչ մեկնաբանություններ չեմ կարող տալ»,- նշել է Զախարովան՝ հիշեցնելով, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն է տարածվել:
Թե կոնկրետ ի՞նչ նախաձեռնությունների մասին է խոսքը, արդյո՞ք այն վերաբերում է Արցախին կարգավիճակ տալուն՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի պարզաբանել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում