Լիա Իվանյան. Թեմա վարիացիաներով
Արտահերթ ընտրությունների թեման զավթել է ողջ հանրապետությունը։ Սակայն մինչև հունիսի 20-ը դեռ շատ ջրեր կհոսեն թեկուզ այն պարզ պատճառով, որ առայժմ ընտրությունը նշանակված է միայն Փաշինյան Նիկոլի բանավոր խոսքով։
Տեսականորեն հնարավոր են վարիացաներ․
- Մայիսի 3-ին կխաղարակվի «ընտրվեմ-չընտրվեմ» ֆարսի առաջին սերիան, և խորհրդարանը վարչապետ չի ընտրի՝ պահպանելով պայմանավորվածությունները։ Ինչը վստահորեն չի կարելի ասել մայիսի 10-ին սպասվելիք երկրորդ արարի դեպքում, քանի որ այդ պահին առկա իրավիճակից ելնելով՝ հնարավոր է, որ իշխող խմբակցությունը համաձայնությունները խախտելով վարչապետ ընտրի Փաշինյանին, և խորհրդարանի ինքնալուծարման հարցը վերանա։ Եթե ոչ երեք տարվա կառավարման ամեն օրը, ապա միայն պատերազմի 44 օրերին անամոթաբար ստելը ցուցիչն են այն բանի, որ մանկամտություն կլինի վստահել Փաշինյանի խոսքին։
- Խորհրդարանի ինքնալուծարման և նախագահի կողմից ընտրություններն անցկացնելու հրամանագիրը ստորագրելուց հետո՝ մինչև քարոզարշավի սկիզբը ընկած նախընտրական շրջանում իշխանությանը ոչ շահավետ ուժերի իրական դասավորության դեպքում, հնարավոր է ընտրությունների չեղարկում՝ կորոնավիրուսի պատրվակով, կամ որ ավելի վատ է՝ սահմանային սրացումներ բեմադրելով։ Ամոթալի է, բայց թուրքերն ու ադրբեջանցիները սիրով կաջակցեն այդ սցենարին։
- Քարոզարշավի ընթացքում հասարակության իրական տրամադրությունների ոչ իշխանահաճո դրսևորման դեպքում, եթե դրանք այլևս անքողարկելի դառնան, հնարավոր է անհամաչափ ուժի կիրառմամբ համատարած վախի մթնոլորտ ստեղծելը, ընդհուպ դրամատիկ իրադարձություններ հրահրելով՝ անհնարին դարձնել ընտրությունների անցկացումը։
- Ինչ-որ մի հրաշքով ԱԱԾ-ն, դատախազությունն ու ոստիկանությունը հիշում են, որ երդվել են ծառայել պետությանն, այլ ոչ թե Նիկոլին։ Նրանք ուշքի են գալիս և քրեական պատասխանատվության են ենթարկում ՀՀ Սահմադրությունը բազմիցս խախտած, պատերազմը գիտակցաբար տանուլ տված, Արցախը ծախած, Հայաստանի սահմանները բզկտած և 5000 պատանու հողին հանձնած պետական դավաճանին իր հանցակիցների հետ։
Չշարունակելով տարբերակների թվարկումը, նշենք, որ այսօր իշխանությունները ժրաջան աշխատանք են տանում՝ ընտրություններն հօգուտ իրենց աշխատեցնելու ուղղությամբ ափալ-թափալ օրենքներ մոգոնելով։ Սակայն նրանց վախերն են մատնում անհեթեթ ու ցնորային մտքերի առատությունը․․․ օրինակ Բաբաջանյան Արման երևույթը կարո՞ղ է հստակ նշել, թե իշխանության դեմ պայքարում այդ ո՞ր «շրջանակներն են ոչ թե փողեր բաժանում, այլ ավտոմեքենաներ ու անշարժ գույք», և ապացուցել իր ասածը։ Ի՞նչ է դա նշանակում՝ ընտրակաշառքի շեմի բարձրացում, թե՞ «էստի համեցեք»-ի ակնարկ։
Դեռ ոչինչ չազդարարված՝ իշխանությունն իր մանկլավիկներով սկսել են կեղտ նետել այլոց վրա՝ չգիտակցելով, որ ինչպես երեք տարի առաջվա հայհոյանքներն են իրենց վերադառնում, այնպես էլ ուրիշին սևացնելն իրենց ավելի լավը չի դարձնում։ Հիմա էլ աբսուրդ օրենքներ ընդունելուց առաջ գոնե մտածեն, որ ռեզինը շատ ձգելուց կտրվում է՝ ցավոտ հարվածելով ձգողի ճակատին։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Հայաստա՞ն, թե՞ անողնաշար մի տարածք
- Լիա Իվանյան. Դիվային քառյակ
- Լիա Իվանյան. Ծաղր է ամեն օրը
- Լիա Իվանյան. Վտանգված կապեր
- Լիա Իվանյան. Հեռացե՛ք, թրքասերներ
- Լիա Իվանյան. Մեծ կռիվը դեռ չի ավարտվել
- Լիա Իվանյան. 300․1-ի վախճանը
- Լիա Իվանյան. ՍԴ որոշման մեսիջները
- Լիա Իվանյան. Ապօրինությունների երկու տարի 7 ամիս
- Լիա Իվանյան. Պետական մտածողության մասին
- Լիա Իվանյան. Խարդավանքների երկիր Հայաստանս․․․
- Լիա Իվանյան. Ի վերջո ո՞վ կհաղթի
- Լիա Իվանյան. Վարպետության դաս էքս-նախագահից
- Լիա Իվանյան. Ինքնախաբեություն
- Լիա Իվանյան. Բանակը ժողովրդի կողքին
- Լիա Իվանյան. 52 տոկոսի ժամը
- Լիա Իվանյան. Անտղամարդ գյուղեր
- Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել
- Լիա Իվանյան. Թմբիրի մե՞ջ ենք ապրում
- Լիա Իվանյան. Նժարին է պետությունը պահելու խնդիրը
- Լիա Իվանյան. Ռուսական արտադրության Նիկոլը
- Լիա Իվանյան. Զրահապատ ընտրություննե՞ր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան