Իմքայլական Հակոբ Ասլանյանը չի ճանաչում իմքայլական Թագուհի Ղազարյանին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Սյունիքի անվտանգության հետ կապված հարցերին հրաժարվում է պատասխանել՝ ասելով, որ ինքն օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, և իր գործը օրենքներ մշակելն է, իսկ անվտանգային հարցերով պետք է դիմել ՊՆ-ին։
«Ես իրավունք ունեմ քարոզարշավի ժամանակ ժողովրդին խոստանալու անվտանգություն, որովհետև ես ժողովրդին ասում եմ՝ նոր իշխանությունները պետք է կատարեն դա։ Հիմա էլ մենք ամեն ինչ ուզում ենք անել, որ երկիրը հանենք այս վիճակից։ Մենք չենք հասցրել երկիրն այս վիճակին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորը նշեց, որ ինքն այսօր մասնակցում է օրենքներ, ճշտումներ մտցնելու հարցին։
«Մենք պետք է օրենքներ մշակենք»,- ասաց նա։
Հարցին, թե արդյո՞ք իմքայլական պատգամավորներն ունակ են օրենքներ մշակելու, Հակով Ասլանյանը պատասխանեց՝ միանշանակ այո։
Ճշտող հարցին, թե օրինակ՝ Թագուհի Ղազարյանն ունա՞կ է օրենքներ մշակելու, իմքայլական պատգամավորը պատասխանեց. «Ես Թագուհի Ղազայանին դեռ չեմ ճանաչում»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում