Նիդերլանդների դեսպանությունը հովանավորում է ծրագիր՝ հնարավորություն տալով սպառողներին տեղեկացնել իրենց բողոքների մասին
Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը պայմանագիր է կնքել ընտրված նախագծերից մեկի հետ, որը ֆինանսավորվելու է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից:
Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել կայք, որը կունենա www.boghok.am անվանումը և կծառայի որպես միասնական պատուհան` սպառողների բողոքների համար:
Նշվում է, որ սպառողները կկարողանան, գաղտնիությունը պահպանելով, տեղեկացնել իրենց բողոքների մասին։ Ստացված բողոքների հիման վրա կայքի ադմինիստրացիան կդիմի համապատասխան գերատեսչություններին, մասնավոր հատվածի ընկերություններին, և կայքում կհրապարակի գերատեսչությունների և ընկերությունների հետ փոխգործակցության արդյունքները:
Կայքում կտեղադրվեն ուղեցույցներ սպառողների համար՝ կոմունալ ծառայությունների, պարենային և ոչ պարենային ապրանքների, ծառայությունների նկատմամբ նրանց իրավունքների մասին։ Տարեկան կտրվածքով կայքը կգնահատի գործակալություններն ու ընկերությունները սպառողների հարմարավետության տեսանկյունից՝ «Սպառման չեմպիոններ» անվանակարգով։
Հայաստանի օրենսդրության և փորձի վերլուծությունից հետո կստեղծվեն ձեռնարկներ, որոնք նաև կտեղադրվեն վեբ-կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան