Պետդուման գնահատել է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում Թուրքիայի դեմ դատական հայցերով: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՌԴ Պետական դումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը պաշտոնապես ցեղասպանություն էր ճանաչել Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին կազմակերպված և իրագործված հայերի կոտորածները: Ի պատասխան դրան Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ասել է, որ ինքը խորապես վշտացած է այդ հայտարարության համար, բայց միևնույն ժամանակ կարծիք էր հայտնել, որ հունիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բայդենի հետ հանդիպումը երկկողմ հարաբերությունների նոր էջ կբացի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը սպառնում է ամերիկյան դատարաններում բազմաթիվ դատական հայցերով Թուրքիայի դեմ, և դա անվտանգ չէ պաշտոնական Անկարայի համար»,-ասել է Սլուցկին «Ռոսիա Սեգոդնյա» լրատվական գործակալությանը:
Նա հավելել է, որ «անհնազանդ Անկարան» նյարդայնացնում է ամերիկյան ղեկավարությանը: Սլուցկին բացատրել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, ներառյալ Թուրքիայի կողմից С-400-ի գնումը, նույնպես նյարդայնացնում է ԱՄՆ-ի համար: «Ուստի, այո, այն (С-400) Բայդենի և Պետդեպարտամենտի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հիմքերից մեկն է»,-ասել է Սլուցկին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան