Ջո Բայդենի ելույթը` պաշտոնավարման առաջին 100 օրերի կապակցությամբ
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հարյուր օր անց Ջո Բայդենը ելույթով հանդես եկավ Կոնգրեսի առջև, իր խոսքը սկսելով հետևյալ նախադասությամբ. «Ամերիկան վերադառնում է»: Նա նկատի ունի այն բացթողումներն ու ամերիկյան ուղուց շեղումը, որոնք տեղի են ունեցել նախորդ վարչակազմի օրոք: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Բայդենը խոստանում է պետական լայն աջակցություն երեխաների ու ընտանիքների համար:
«Ես եկել եմ խոսելու ճգնաժամի ու հնարավորությունների մասին, մեր երկիրը վերակառուցելու ու մեր ժողովրդավարությունը վերակենդանացնելու մասին»,- հայտարարեց նա:
Կորոնավիրուսի համավարակի ու դրա արդյունքում տնտեսական անկման մասին խոսելով, նա հայտարրեց, «Ամերիկան սկսում է առաջ շարժվել»: Նա հորոդորում է մարդկանց չհրաժարվել պատվաստումնրից:
Հիշեցնենք, որ պաշտոնը ստանձնելուց միայն մի քանի ժամ անց Բայդենը Ամերիկան նորից դարձրեց ԱՀԿ-ի անդամ:
Բայդենը ներկաայցրեց իր առաջարկած 1 տրիլիոն 8 հարյուր միլիարդ դոլարի ծրագրի մասին տեղեկություններ, որը երաշխավորելու է նախադպրոցական ու քոլեջների անվճար կրթություն, ինչն ապահովվելու է հարուստ խավի հարկերը բարձրացնլու հաշվին:
«Ամենահարուստ մեկ տոկոս կազմող բնակչությունը պետք է սկսի մուծել իր բաժինը»,- հայտարարեց Բայդենը:
Առաջարկեց մոտ $ 6 տրիլիոն դոլարի նոր ծախսեր ենթակառուցվածքների, ներդրումների և սոցիալական անվտանգության ցանցերի համար:
Բայդընը ցանկանում է ավարտին հասցնել ներգաղթի խնդիրը ու նախ և առաջ սկսել այստեղ արդեն իսկ գտնվով անձանց քաղաքացիության խնդիրները լուծելով:
Հիշելով ոստիկանի ծնկի ճնշման տակ մահացած Ջորջ Ֆլոյդին, Բայդենը հորդորեց Կոնգրեսին իրականացնել ոստիկանական համակարգի բարեփոխումներ:
Ռուսասատնի մասին հատվածում, ԱՄՆ-ի նախագահն ասաց. «Նրանց գործողությունները կունենան հետեուանքներ»:
Նա, հիշելով քաղցկեղին զոհ գնացած իր որդուն, կոչ արեց նոր ֆինանասավորում, որպեսզի վերջ դրվի այս հիվանդությանը:
Որոնք են այն ոլորտները, որտեղ Բայդենը կատարել է իր տված խոստումները:
Կլիմայական փոփոխության դեմ պայքար: Հիշեցնենք, որ Բայդենն ԱՄՆ-ը նորից դարձրեց Փարիզի պայմանագրի կողմ:
Բայդենը կատարում է նաև միջուկային զենքերը վերահսկելու մասին իր ծրագիրը և վճռական քայլեր է իրականացրել Նոր Ստարտ պայմանագիրը Ռուսասատանի նախագահ Պուտինի հետ երկարձգելու հարցում:
Բայդենի վարչակազմը նաև սկսեց անուղղակի բանակցություններ Իրանի հետ, վերակենդանացնելու համար Իրանի միջուկային միջազգային պայմանագիրը:
Հիշենք, որ իր կառավարման առաջին հարյուր օրերի ընթացքում էր, որ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
Փորձագետների ճնշող մեծամասնությունն է գտնում, որ Բայդենն այժմ վայելում է եվրոպական դաշնակից պետությունների հետ քաղաքական մեղրամսի հաճույքը, ինչը, ասում են նրանք, ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս շարունակել համարձակ որոշումների գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան