Ռոբերտ Քոչարյան. Բավարար հիմքեր ունենք իրավական ու բանակցային ճանապարհով լուծել Շուշիի և Հադրութի հարցը
«Ես տեսնում եմ հնարավորություն բանակցությունների միջոցով վերադարձնել ԼՂԻՄ տարածքները, խոսքը մասնավորապես Շուշիի ու Հադրութի մասին է»,-իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, պատերազմի արդյունքների իրավականորեն ճանաչումը միջազգային հանրության կողմից դիտվում է որպես թույլ փաստարկ, «և ոչ լավ փաստարկ»։
«Դա նույնն է, որ մենք 92-94 թվականների պատերազմից հետո ասեինք՝ մենք մեր հարցերը լուծել ենք, չենք բանակցում։ Ըստ էության, դա ասվեց ու դրա պատճառով հրահրվեց պատերազմը։ Ասացինք, որ Ղարաբաղը Հայաստանն է ու վերջ, բացի այդ հայտարարվեցին մի շարք տնտեսական ծրագրեր հարավում, փակուղու մեջ մտցրեցինք բանակցային գործընթացը, և հակառակորդը հարցի լուծման համար այլ ճանապարհ, քան պատերազմը, չգտավ»,-մանրամասնել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա պնդել է, որ բավարար հիմքեր ունենք իրավական ու բանակցային ճանապարհով լուծել Շուշիի և Հադրութի հարցը։
«Մենք այստեղ ասելիք ու հիմքեր ունենք՝ հարցն առաջ մղելու համար։ Իսկ ընդհանրապես պատերազմում պարտվելը դառը բան է։ Պետք է անել ամեն ինչ նախ չպարտվելու, ապա նոր պատերազմ չլինելու համար»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ երկրորդ նախագահ. Եթե կառավարությունը նման տեմպով աշխատի, գերիների վերադարձը կարող է տարիներ տևել
- Ռոբերտ Քոչարյան. Իմ տպավորությամբ, սա պլանավորած պարտություն էր, շատ հարցերի պատասխաններ կլինեն հունիսի 21-ից հետո
- Ռոբերտ Քոչարյան. Հայաստանում առկա բոլոր խնդիրների հիմքում ընկած է կառավարման ճգնաժամը
- Ռոբերտ Քոչարյան. Մեր ժողովրդի մի մասը վարկերի տակ է, մի մասը՝ տուգանքների, մի մասն էլ՝ քրեական գործերի
- Ռոբերտ Քոչարյան. Մեր երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն ուղղակի զավեշտ է
- Ռոբերտ Քոչարյան. Ինձ հետ բերեցին
- Ռոբերտ Քոչարյան. Այո՛, գնաճը զսպելու հնարավորությունն առկա է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան