Տիգրան Աբրահամյան. ԱԺ-ում զավեշտալի երկխոսություն ստացվեց
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հնչած հայտարարություններին, գրել է.
«ԱԺ-ում զավեշտալի երկխոսություն ստացվեց։ Մի սեղանի շուրջ նստած անձանցից 2-ը՝ ԱԱԾ տնօրենի տեղակալն ու ԵԿՄ նախագահը քննարկման ընթացքում և դրանից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ընդհանուր առմամբ հայտարարում էին, որ Սյունիքի տարբեր հատվածներում անվտանգ չի։
ԱԱԾ տնօրենը դա պայմանավորում էր սահմանային շերտի բացակայությամբ և անհրաժեշտ կահավորման բացակայությամբ՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքներ ընթանում են, իսկ ԵԿՄ նախագահը հղում էր անում իր վերջին այցին, երբ մեքենայի անիվը խնդիր է ունեցել, իսկ այդ ընթացքում՝ մոտ 2 ժամ, գտնվել է ադրբեջանական դիրքերից 150 մետրի վրա, իսկ հայ կամ ռուս զինծառայող այդ ընթացքում չի մոտեցել։
Այդ քննարկմանը մասնակից պաշտանության փոխնախարարն ու ԱԺ պատգամավորը՝ նախկին ՃՈ աշխատակիցը, լուռ հետևում էին երկխոսությանն այն դեպքում, երբ մինչ սա, տարբեր առիթներով պնդում էին, որ Սյունիքում անվտանգ է, խնդիրներ չկա և այլն։
Սա մի պարզ օրինակ է, թե ինչպես են իշխանությունները մարդկանց մոլորեցրել, իրադարձությունները նեղ խմբային շահերին համապատասխանեցնել, այն պարագայում, երբ իրականությունը լրիվ այլ է։
Նույն հիմքով, անվտանգության խնդիրներ բարձրաձայնող սյունեցիներին էլ իշխանական քարոզչամեքենան «խուլիգան» որակեց ու սա այն դեպքում, որ նույն իշխանությունը ներկայացնող պատգամավորն ու ԱԱԾ բարձրաստիճան սպան մտահոգիչ մեկնաբանություններ ներկայացրեցին Սյունիքի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրի մասին։
Ի դեպ, ԱԱԾ տնօրենի տեղակալը քննարկումից հետո որոշ մանրամասներ ներկայացրեց լրագրողներին, որն իրական պատկեր է տալիս Սյունիքում սահմանային անվտանգության իրական վիճակի և առկա խնդիրների մասին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում