Արարատում արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցից
Վիրավոր արագիլները տեղափոխվել են վերականգնողական կենտրոն
Ֆեյսբուքյան Armenian Birdwatching Association խմբում ապրիլի 28-ին տարածվել էր տեղեկատվություն վիրավոր 2 արագիլի վերաբերյալ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության և Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել են ՀՀ Արարատի մարզի Մխչյան համայնք և վիրավոր թռչուններին տեղափոխել Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն բուժման, խնամքի, վերականգնման և կարանտինի համար։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ կենտրոնի մասնագետների հավաստմամբ արագիլների վնասվածքներն առաջացել են հրազենային կրակոցի արդյունքում։
Նախապատրաստվող նյութերը կուղարկվեն իրավապահ մարմիններին։
Հարակից հրապարակումներ`
- Արտասահմանցիներն ահազանգել էին՝ Ադրբեջանը սկսել է որսալ Կարմիր գրքում գրանցված մոխրագույն արագիլ. Ադամյան
- Վիրավոր և հյուծված արագիլներին տեղափոխել են վերականգնողական կենտրոն
- Աղտոտված արագիլներ տեսնելիս անհապաղ զանգահարեք այս հեռախոսահամարներով
- Ըստ տեսչական մարմնի՝ Արմավիրի մի շարք համայնքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել
- Կարմիրգրքյան վիրավոր սև արագիլը վերադարձվել է բնություն
- Աղտոտված արագիլներ՝ Երասխահունում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան