Արցախում վեց ամսվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքն է գրանցվել
Ապրիլի 28-ին Արվախում կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
«Դժբախտաբար ունենք մեկ մահվան դեպք, որը վերջին վեց-ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում»,-նշում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23 860 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
Հարակից հրապարակումներ`
- 28.04.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 9 մարդու մոտ
- 24.04.2021. Արցախում կորոնավիրուս է հաստատվել 14 մարդու մոտ
- Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսի վեց դեպք է հաստատվել
- Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան