BioNTech-ը մտադիր է հուլիս-սեպտեմբերին ստանալ 6 ամսականից 12 տարեկան երեխաների պատվաստանյութերի հետազոտության տվյալները
Գերմանական Biontech ընկերության մասնագետներն ակնկալում են, որ հուլիս-սեպտեմբեր ամիսներին կստանան Pfizer-BioNTech պատվաստանյութի թեստերի արդյունքները ընդդեմ COVID-19-ի՝ 6 ամսականից 12 տարեկան երեխաների համար։ Այս մասին, swissinfo-ի հաղորդմամբ, հայտարարել է ընկերության ղեկավար Ուգուր Շահինը:
«Հուլիսին առաջին արդյունքները կարող են հասանելի լինել 5-ից 12 տարեկան անձանց համար, սեպտեմբերին՝ ավելի փոքրերի», - նրա խոսքերը մեջբերում են արևմտյան լրատվամիջոցները:
«Եթե ամեն ինչ լավ ընթանա, տվյալները վերլուծելուց հետո մենք կկարողանանք դիմել տարբեր երկրներ` համապատասխան տարիքային խմբի բոլոր երեխաների պատվաստանյութը հաստատելու համար», - ասել է Շահինը, հավելելով, որ տվյալների գնահատումը տևում է մոտ չորս-վեց շաբաթ։
Շահինն ավելացրել է, որ BioNTech-ը գտնվում է վերջին փուլում, որպեսզի եվրոպական կարգավորիչ մարմիններում ներկայացնի Pfizer-BioNTech-ի պատվաստանյութը՝ 12 տարեկանից բարձր տարիքի դեռահասների վրա օգտագործելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում