Եվրախորհրդարանը պահանջում է, որ ԵՄ-ն առավելագույնը մեկ տարի ժամկետով ներմուծի COVID վկայագրեր
Եվրախորհրդարահնը խահանջում է, որ ԵՄ-ն պատվաստման վկայագրեր մուտքագրի՝ առավելագույնը 12 ամիս ժամկետով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Հինգշաբթի օրը Եվրախորհրդարանն ընդունեց իր բանակցային դիրքը համաճարակի ընթացքում Եվրոպայում ազատ տեղաշարժվելու իրավունքը հաստատող սերտիֆիկատ տրամադրելու առաջարկի վերաբերյալ: Եվրախորհրդարանականները համաձայնել են, որ նոր «EU COVID-19 սերտիֆիկատը»՝ Եվրահանձնաժողովի կողմից առաջարկվող թվային կանաչ հավաստագրի փոխարեն, պետք է ուժի մեջ լինի 12 ամիս, և ոչ ավելի», - ասվում է փաստաթղթում:
Պատգամավորներն ընդգծել են, որ վկայագրերը չեն ծառայելու որպես ճանապարհորդական փաստաթուղթ կամ ազատ տեղաշարժի իրավունքի իրացման նախապայման։
«Վկայագիր ունեցողները չպետք է ենթարկվեն ճանապարհորդության լրացուցիչ սահմանափակումների, ինչպիսիք են կարանտինը, ինքնամեկուսացումը կամ փորձարկումը»,- ասել են պատգամավորները:
Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ապա ըստ պատգամավորների, ԵՄ անդամ պետությունները պետք է որոշեն, արդյոք նրանք նաև ընդունում են պատվաստումների սերտիֆիկատներ, որոնք տրվել են այլ երկրներում ԱՀԿ-ի կողմից արտակարգ օգտագործման համար թույլատրված պատվաստանյութերի համար։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները