Քաղաքական 13:32 29/04/2021 Հայաստան

Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշն անկում է ապրել. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր տարեկան Nations in Transit 2021 զեկույցը, որում անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանի ժողովրդավարության ցուցանիշն անկում է ապրել, ասված է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2021. The Antidemocratic Turn (Անցումային շրջանի երկրներ 2021. Հակաժողովրդավարական շրջադարձ) անունը կրող զեկույցում, որի միջոցով Freedom House-ը չափում է ժողովրդավարական կառավարման մակարդակը Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ընկած տարածքի 29 երկրներում: Ժողովրդավարության միավորը ներառում է 7 ոլորտների վերաբերյալ առանձին գնահատականներ, ներառյալ ազգային և տեղական կառավարումը, ընտրական գործընթացները, անկախ մամուլը, քաղաքացիական հասարակությունը, դատական համակարգը և կոռուպցիան:

Ըստ կազմակերպության զեկույցի՝ 2020 թվականը Հայաստանի համար աչքի ընկավ ինչպես նշանակալի առաջընթացով, այնպես էլ խորը մարտահրավերներով: Կազմակերպության կարծիքով ընթացիկ տարվա կտրվածքով ղարաբաղյան երկրորդ պատերազմին հաջորդած քաղաքական ճգնաժամը Հայաստանում իր մեջ պարունակում է մարտահրավերներ ժողովրդավարական առաջընթացի հարցում՝ ներառյալ, անվտանգության ռիսկերը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի երկայնքով, ներկայիս կառավարության նկատմամբ հասարակության ցածր վստահությունը, տնտեսական լարվածությունը և COVID-19 համաճարակը: Չնայած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան 2021 թ., հետագա բարեփոխումների հեռանկարն ու ուղեգիծը անորոշ են, քանի որ դրանք կախված են ապագա կառավարության կազմի և հասարակության վստահության վերականգման հետ, նշում է կազմակերպությունը:

Ըստ զեկույցի՝ ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է 2.50-ից մինչև 2.25 միավոր` արտացոլելով երկրում կառավարման, ազգային անվտանգության և ինքնիշխանության խորացող ճգնաժամը: Երկրի ամենախոշոր ճգնաժամերն էին կորոնավիրուսի համավարակն ու բռնկված պատերազմը Ադրբեջանի հետ: Պատերազմի հետևանքով ճգնաժամ առաջացավ պետական կառավարման ոլորտում, որը սպառեց գործադիր և օրենսդիր իշխանության ռեսուրսները՝ միաժամանակ կասեցնելով առաջընթացը մի շարք կարևոր գործընթացներում, ներառյալ ընտրական բարեփոխումների ոլորտում:

Չնայած դրան՝ զեկույցը նշում է, որ անցած տարվա դեկտեմբերին օրենսդիրներն ի վերջո փոփոխություններ մտցրեցին «Կուսակցությունների մասին» օրենքում, որը նպատակն է մեծացնել կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունը: Փոփոխությունների թվում էին կորպորատիվ նվիրատվությունների արգելքը, անհատական նվիրատվությունների ցածր չափը և պետական ֆինանսավորման պայմանները կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունը ժամանակին ներկայացնելու և գենդերային քվոտայի պահանջը բավարարելու համատեքստում, որով մեկ սեռի ներկայացուցիչները չպետք է գերազանցեն կուսակցության կառավարման խորհրդի 60 տոկոսը: Օրենքը նաև կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին լիազորում է զբաղվել կուսակցության ֆինանսների վերահսկմամբ: Այն շեշտում է նաև ՝ անցած տարվա ազգային քաղաքականությունն աչքի ընկավ լարվածությամբ ողջ տարվա ընթացքում իշխող «Իմ քայլը» դաշինքի և ընդդիմության միջև:

Անդրադառնալով քաղաքացիական հասարակության ոլորտին՝ կազմակերպությունը մատնանշում է , որ ազատ հավաքների իրավունքը սահմանափակվում էր տարվա մեծ մասում: Մարտ ամսին հայտարարված արտակարգ դրությունը COVID-19 համաճարակի պատճառով արգելքներ է սահմանել հասարակական հավաքների և տեղաշարժի ազատության իրավունքի նկատմամբ: Կառավարությունը օգոստոսին չեղյալ հայտարարեց արտակարգ դրությունը՝ հօգուտ հասարակության առողջության ավելի չափավոր միջոցառումների՝ պարտադրելով, որ հանրային հավաքների մասնակիցները պահպանեն սոցիալական հեռավորությունն ու դիմակներ կրեն: Այնուամենայնիվ, ղարաբաղյան պատերազմի բռնկումը և դրա արդյունքում ռազմական դրությունը հանգեցրին հավաքների իրավունքի նոր արգելքին սեպտեմբեր ամսին, որը ուժի մեջ էր մինչև դեկտեմբեր ամիսը: Զեկույցը սակայն մեջբերում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գնահատականը անվտանգության մարմինների աշխատանքի կապակցությամբ, որը հաղորդում է անվտանգության ուժերի սահմանափակումների կիրառման ոչ հետևողական բնույթի մասին:

Բացի այդ, ըստ զեկույցի, Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները ակտիվ ներգրավված են եղել Լեռնային Ղարաբաղի պատերազմի արդյունքում տեղահանված բնակչությանը մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում: Զեկույցն առանձնացրել է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը՝ շեշտելով, որ ֆորմալ և ոչ ֆորմալ քաղհասարակության ներկայացուցիչները ապաստարան և առաջնային անհրաժեշտության միջոցներ են տրամադրել տեղահանված անձանց ԼՂ պատերազմի օրերին:

Զեկույցում ընդգծվում է, որ քաղաքական դաշտն ու մամուլը 2020 թ.-ի ընթացքում շարունակել են մնալ չափազանց բևեռացված: Հայկական լրատվամիջոցների դաշտը բաժանված է իշխանամետ և հակակառավարական լրատվամիջոցների միջև, սակայն, ըստ զեկույցի, նկատելի է կենտրոնամետ լրատվամիջոցների աճ հատկապես համացանցում: Freedom House-ը ընդգծում է, որ հեռուստատեսությունն ու համացանցը երկրի նորությունների և տեղեկատվության ամենահիմնական աղբյուրներն են: Չնայած հեռուստաընկերությունները հիմնականում զերծ են պետության վերահսկողությունից՝ դրանք լիակատար անկախություն չեն վայելում իրենց սեփականատերարից:

Դրա հետ մեկտեղ, զեկույցը նշում է, որ հայկական մամուլն ու հանրությունը անցած տարվա ընթացքում բախվեցին ապատեղեկատվության զգալի աճի հետ, հատկապես COVID-19- ի և Լեռնային Ղարաբաղի պատերազմի շուրջ: Freedom House-ն անհանգստացած է, որ այդ ապատեղեկատվությունը սկիզբ է առնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից՝ ընդգրկելով ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մարմինները: Փաստերի ստուգման և ԶԼՄ-ների գրագիտության մի շարք նախաձեռնություններ շարունակում են ակտիվ գործել Հայաստանում, բայց պետական կառույցների կողմից լուրջ քայլեր չեն ձեռնարկվել՝ ապատեղեկատվության ազդեցությունը հասկանալու կամ մեղմացնելու համար, ասված է զեկույցում:

Դատաիրավական ոլորտի բարեփոխումները, ըստ զեկույցի, գործող քաղաքական ուժի ու կառավարության գերակա խնդիրներից են, սակայն այս ուղղությամբ առաջընթացը անցած տարվա ընթացքում մեծ չէր: 2020 թ.-ին իրավական ոլորտի փորձագետները պնդում էին, որ դատավորների և իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց վեթինգի և համապարփակ ստուգման գործընթացը կարևոր նշանակություն ունի դատական համակարգի բարեփոխումների համար, սակայն մինչև տարեվերջ այս ուղղությամբ օրենսդրական նախաձեռնություն այդպես էլ առաջ չեկավ:

Բացի այդ, զեկույցը շեշտում է, որ երկրի ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում են ուղիղ ենթարկվել վարչապետին, սակայն ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որը հաստատվել է օրենսդիրների կողմից ապրիլին, կարող է փոխել իրավիճակը: Մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ այս ծրագիրը նախատեսում է ստեղծել ՆԳ նախարարություն, որի արդյունքում ոստիկանությունը հաշվետու կդառնա Ազգային ժողովին: Ըստ զեկույցի՝ բարեփոխումների այս գործընթացը սկսվել է 2020 թ.-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ և կշարունակվի մինչև 2022 թվականը:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ հիշեցնելով, որ գործող կառավարությունը իր նախապատվությունը տվել է հակակոռուպցիոն բարեփոխումներին և հրապարակել իր հակակոռուպցիոն ռազմավարությունը և 2019-2020 թթ. գործողությունների ծրագիրը: Ռազմավարությունը ներառում է հատուկ հակակոռուպցիոն հանձնաժողովի և հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, իսկ տարեվերջին խորհրդարանը ազդարարեց, որ կոմիտեն կսկսի գործել 2021 թ. սկզբին: Քաղաքացիական հասարակությունը և մասնագիտական կազմակերպությունները, այդ թվում ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան և Հայաստանի փաստաբանների միությունը, խորհրդակցություններ էին տրամադրել կառավարությանը այս հարցում: Նախատեսվում է նաև ստեղծել հակակոռուպցիոն հատուկ դատարան 2021 թ-ի ընթացքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:12
ՔՊ-ականին պատկանող ընկերությանը վճարել են նախատեսվածից ավելի շատ. Չախոյանի ահազանգը
«Երևանյան լճի աջակողմյան ափամերձ տարածքի բարեկարգման աշխատանքների աճուրդին/тендер-ին «ԼԻԼԱՆԱՐՄ» ՍՊԸ-ն 166.259.798 դրամ գնային...
Աղբյուր` Panorama.am
15:58
Ժաննա Անդրեասյան. Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը
«Տարին շատ բարդ էր, քանի որ չափորոշչի ներդրումն իրականացվել է դպրոցների 12 դասարաններից 7-ում։ Շատ կարևոր է, որ լինենք դպրոցների կողքին և...
Աղբյուր` Panorama.am
15:44
Հայաստանի նախագահության ժամանակ ԵՏՀ գործողությունների ծրագիրը հագեցած էր. Փաշինյան
«Ավարտվում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամկետը»,- Սանկտ Պետերբուրգում...
Աղբյուր` Panorama.am
15:33
ՊԵԿ. Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է քաղաքացիներին, որ 2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի...
Աղբյուր` Panorama.am
15:04
Պուտին. Նիկոլ Վովայիչը պետք է որ կապի մեջ լինի
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ գագաթաժողովը։ Արարաողակարգային լուսանկարահանմանը Հայաստանից մասնակցում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։...
Աղբյուր` Panorama.am
14:41
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
14:17
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ին, Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ մեր հայրենիքի համար կյանքը նվիրած...
Աղբյուր` Panorama.am
14:13
Պեսկով. Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով
Կորոնավիրուսով վարակված Նիկոլ Փաշինյանը տեսակապով կմասնակցի ԵԱՏՄ-ի այսօրվա գագաթնաժողովին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
14:03
Ողբերգական վթար Աշտարակի խճուղում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի...
Աղբյուր` Panorama.am
13:55
Արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը Հայաստանն ունի 11 մասնակից
Դեկտեմբերի 26-31-ը Նյու Յորքում կանցկացվեն 2024 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները:  Տղամարդկանց...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Զանգեզուր»-ում Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում է
Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել,...
Աղբյուր` Panorama.am
13:05
Եթե Հայաստանը նմանատիպ հակընդդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի, Ադրբեջանը ստիպված կլինի մերժել.Բեգլարյան
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Էրդողանի գիրք նվիրելը մոտավորապես նույնն էր, եթե բռնաբարողը զոհին «Կամասուտրայի» մի օրինակ նվիրեր. Մամիջանյան
«Ցավոք սրտի, ինչ Փաշինյանը իշխանության է, մեր տարեկան ամփոփումները բացառապես վատ, չարագույժ նորությունների մասին են»,-հրավիրված...
Աղբյուր` Panorama.am
12:45
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը, 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի...
Աղբյուր` Panorama.am
12:42
Օրեր առաջ պաշտոնից ազատված Գևորգյանի գործով կան նաև այլ մեղադրյալներ
Երեկ ձերբակալված Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը։ Գործը քննվում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում. իրավական փորձագետ
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքվում 1987 թվականից ի վեր դրվագներ են մեղսագրվում»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
12:14
Փաշինյանը նախատեսում է տեսակապով միանալ ԵԱՏՄ գագաթաժողովին
Նիկոլ Փաշինյանը, որի մոտ կորոնավիրուս  է հայտնաբերվել, նախատեսում է Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք  ԵԱՏՄ գագաթաժողովին մասնակցել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Փաշինյանը ճիշտ չէ՝ անհատ տաքսի վարորդները մնացել են ստվերում, ՀՀ-ից ՊԵԿ-ում ընդամենը 103-ն են հաշվառվել
Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 5-ի կառավարության նիստում աչքալուսանք տվեց, թե ՊԵԿ-ից իրեն զեկուցել են, որ օրենսդրական նորմը սեպտեմբեր ամսին ուժի մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:42
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
«Բաքվի բանտերում գտնվող 16 հայ ռազմագերիներ դեռևս չեն դատապարտվել, քրեական գործերն ընթացքում են»,- «Մեդիա կենտրոնում»...
Աղբյուր` Panorama.am
11:38
Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել
«Լսել են համաշխարհային գերտերությունների հեռախոսները, կարդացել են էլեկտրոնային փոստի գրագրությունները, սոցանցերը»,-այսպես արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
11:05
Աննա Սեդոկովան նախկին ամուսնու մաhիg հետո խոսել է առաջին անգամ
Երգչուհի Աննա Սեդոկովան հոսպիտալացումից հետո առաջին անգամ խոսել է իր նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հուղարկավորության և իր վիճակի...
Աղբյուր` Panorama.am
10:42
Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները
Տոնական օրերը շատ հաճելի են, սակայն հատկապես այդ օրերին կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների սննդակարգի։ Մասնագետները խորհուրդ են տալիս այս...
Աղբյուր` Panorama.am
10:34
Այդ պահանջի կատարումը քաղաքական ինքնասպանություն կլինի Նիկոլ Փաշինյանի համար. Սուրենյանց
«Անցած օրերի քննարկումների համատեքստում դարձյալ Առաջին նախագահը ամենահստակ գնահատականը հնչեցրեց ու նաև հասկանալի, տրամաբանական պահանջ՝...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին. Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է. «Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:02
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
09:59
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են
Աղբյուր` Panorama.am
09:56
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թռիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}