Պեսկով. ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «Մտրակի և բլիթի» խաղի մի մասն է
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, «Մտրակի և բլիթի» խաղի մի մասն է, այլ ոչ թե հայ ժողովրդին ցավակցելու և պատմությունը հասկանալու ցանկություն: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, կարծում եմ, որ Վաշինգտոնի կողմից ցեղասպանության ճանաչումը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ «Մտրակի և բլիթի» խաղի բաղկացուցիչ մասն է, ուրիշ ոչինչ: Սա հայ ժողովրդին ցավը կիսելու ցանկություն չէ, այն ձգտում չէ խորությամբ հասկանալու Օսմանյան կայսրության, Հայաստանի պատմությունը: Սա իմ անձնական տեսակետն է»,- ասել է Պեսկովը «Առաջին ալիքի» եթերում:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը ներկայացրել է, թե ինչպիսի Թուրքիա է պետք ԱՄՆ-ին
- ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա