ՌԴ խաղաղապահ ուժերը Քարվաճառ են ուղեկցել են 420 տոննա բեռով հերթական շարասյունը
Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումն այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանը օկուպացրել է 2020 թվականին իր իսկ կողմից Արցախում հրահրած պատերազմի հետևանքով:
ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու, սոցիալական օբյեկտները և բնակելի շենքերը վերականգնելու համար, Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական տասնհինգերորդ շարասյունը, որը բաղկացած էր 20 ԿանԱԶ մակնիշի ռազմական մեքենայից և ուղեկցող մեքենաներից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով՝ ապահովելով 420 տոննա բեռի առաքումը: Տեղափոխվել է պարենամթերք, շինանյութ և սարքավորումներ:
Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավտոմեքենաների տասնհինգ շարասյուններով արդեն տեղափոխել է ավելի քան 2800 տոննա բեռ:
ՌԴ խաղաղապահներն ադրբեջանական կողմին օգնություն են ցուցաբերել նախորդ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները 60 տոննա բեռով իններորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահները 130 տոննա բեռով բարձած յոթերորդ շարասյունն են ուղեկցել Քարվաճառի շրջան
- Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Քարվաճառ 130 տոննա բեռ տեղափոխող շարասյունը
- Ռուս խաղաղապահները շինանյութավ բարձած 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի