Սիրիայի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 51 թեկնածու, որից 7-ը՝ կին
Սիրիայում ավարտվել է նախագահական ընտրություններին թեկնածուների առաջադրման գործընթացը: Ըստ այդմ, ընդունվել է 51 դիմում, որից 7-ը կանայք են ներկայացրել: Ֆավորիտը համարվում է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը: Այս մասին գրում է regionmonitor-ը։
Նախագահի ընտրությունները կայանալու են մայիսի 26-ին: Սիրիայի տարածքից դուրս գտնվողները ընտրելու հնարավորություն կունենան մայիսի 20-ին:
Որպես դիտորդ՝ երկրի խորհրդարանը որոշել է պատգամավորների հրավիրել եղբայրական և բարեկամական երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:
Հիշեցնենք, որ Սիրիայում նախագահական վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2014թ.: Ընտրություններին մասնակցել է Սիրիայի բնակչության 73,5%-ը: Ընտրություններին հաղթել է գործող նախագահ Բաշար ալ-Ասադը՝ ստանալով ընտրողների ձայների 88,7%-ը:
Նշենք, որ 2012թ. ընդունված Սահմանադրությունը սահմանափակում է նախագահի պաշտոնավարումը երկու անընդմեջ յոթ տարի ժամկետով: