ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Երևանի Գանդիի արձանի պղծումը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքը: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։
«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը:
Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:
Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,- ասվում է հայտարարությունում։
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Գալստյան. Ստամբուլում և Անկարայում Գանդիի անունով փողոցներ են անվանակոչված, արձաններ տեղադրված
- Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը
- «Ո՞վ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար. զրո, բացառիկ զրո»
- Քննարկվում է Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու հարցը
- Գանդիի աճյունափոշին գողացել են հուշահամալիրից