Օր առաջ գլխավոր պետական հանցագործին և նրա խամաճիկ բանդային ենթարկել պատասխանատվության. Մինասյան
Այսօր բողոքի ակցիա են իրականացվում ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով, ապրիլի 22-ին, երբ Սյունիքի հերոսական ժողովուրդն իր գնահատականն էր տալիս երկրի կառավարության ղեկավարին, սկսվել է մի «այլանդակ» շարան, և 30-ից ավելի անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել։
«Ի պաշտպանություն սյունյաց մեր հայորդիների՝ Երևանում և Երևանից դուրս կազմակերպվել են ինքնաբուխ ակցիաներ, և երբ այստեղ (գլխավոր դատախազության մոտ, խմբ.) հավաքվել էին մարդիկ՝ պահանջելու ապօրինի ձերբակալվածներին ազատ արձակել և քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և նրա ապօրինի ցուցման ներքո սյունեցիներին կտտանքների ենթարկած անձանց արարքը օրինական համարող պատգամավորների նկատմամբ։
Այդ ժամանակ մենք պահանջում էինք, որ գլխավոր դատախազը իջներ ներքև և մեր պահանջների վերաբերյալ տեղեկություն տրամադրեր։ Մեզ ասացին, որ գլխավոր դատախազի տեղակալն է տեղում, մենք էլ ասացինք, որ պատրաստ ենք լսել նրան։ Բայց տեղակալը հրաժարվեց իջնել ներքև, մեզ առաջարկեցին մի քանի հոգով բարձրանալ վերև, այն դեպքում, երբ 1000-ավոր քաղաքացիներ սպասում էին հանդիպման»,- ներկայացրեց նա։
Արծվիկ Մինասյանը նշեց՝ կյանքը ցույց է տվել, որ իրենց պահանջները ճիշտ էին, քանի որ ապրիլի 23-ից սկսած բոլոր ձերբակալվածները դատարանի որոշումներով ազատ էին արձակվում, քանի որ դատարաններում ջարդվում էին իրավապահների ապօրինությունը։
«Իսկ դատախազությունն ի՞նչ արեց, ապրիլի 22-ին այստեղից քաղաքացիների բերման ենթարկեցին, ապա կեղծ քրեական գործ հարուցվեցին ու կալանավորվեց Հայկ Հեքիմյանը։ Եվ սրա մեղավորը դատախազությունն ու դատախազներն են, նրանք անտեսում են արժանապատիվ հայի պահանջը՝ օր առաջ գլխավոր պետական հանցագործին և նրա խամաճիկ բանդային ենթարկել պատասխանատվության»,- նշեց նա։
Քաղաքական գործչի խոսքին հաջորդեցին «այո՜» վանկարկումները։
Շարունակելով խոսքը ՀՅԴ-ական գործիչն ասաց, որ քանի դեռ դատախազությունն այդ պահանջը չի բավարարել, ամոթը հնչելու է նրա դեմքին. «Որովհետև ինքներդ երդումնազանց եք, խախտել եք այն խոստումը, որ տվել եք՝ պաշտոնը ստանձնելիս»։
Դիմելով ոստիկաններին ու արժանապատիվ դատախազներին՝ Արծվիկ Մինասայնն ասաց. «Թույլ մի՛ տվեք, որ ձեր անունը խայտառակվի այն անպատկառ և անպատասխանատու գործընկերների գործողությունների արդյունքում, որոնք չենք կատարում օրենքով իրենց վրա դրված պարտավորությունը։ Ներսի՛ց պայքարեք»։
Նա նկատեց՝ հայ ժողովուդն իրավունք չունի իր նահատակ զավակների պայքարը օդից կախված թողնելու։
Հարակից հրապարակումներ`
- Կազմակերպված ձևով շարունակվում է քաղաքական հետապնդումը. Արծվիկ Մինասյան
- Վաղը ՀՅԴ-ն հրավիրում է դատախազության շենքի առջև բողոքի ակցիայի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա