«Մեռածը դու ու այն ժամանակավոր կառավարությունն է, որտեղ գոյություն եք քարշ տալիս». Գեղամ Նազարյանը՝ Քերոբյանին
«Ճշմարտություն հանուն սերունդների» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ընթացքում, արձագանքել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` պատերազմի զոհերին «մեռած երեխեք» անվանելուն:
«Կարճ ասեմ, նախարարի պաշտոնակատար, մեռածը դու ու այն ժամանակավոր կառավարությունն է, որտեղ գոյություն եք քարշ տալիս։ Չհամարձակվեք մեր հերոս տղերքին անվանել մեռած։ Ավելի ճիշտ, հեռու մնացեք մեր տղերքից ու անունները չտաք, նրանց մասին ընդհանրապես մի խոսեք։ Մենք էլ համբերության բաժակ ունենք...»,- գրել է Գ.Նազարյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան