ԵԽ-ն նոր բանաձև է ընդունել՝ ընդդեմ Ռուսաստանի
Եվրախորհրդարանը որոշում է ընդունել Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք 2», «Ռոսատոմ», «ռուս օլիգարխների» դեմ, ինչպես նաև անջատել Ռուսաստանի Դաշնությունը SWIFT միջազգային վճարային համակարգից` Ուկրաինա ներխուժելու դեպքում: Այս մասին նշված է բանաձևի տեքստում, որը հաստատվել է հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած նստաշրջանում:
Բանաձևին կողմ են քվեարկել ներկա 562 պատգամավոր, դեմ՝ 67-ը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Եվրախորհրդարանը պահանջում է, որ Եվրամիությունը նվազեցնի կախվածությունը Ռուսաստանից էներգետիկ ոլորտում, և կոչ է անում ԵՄ հաստատություններին և ԵՄ անդամ երկրներին դադարեցնել «Հյուսիսային հոսք 2»-ի ավարտը, ինչպես «Ռոսատոմի» կողմից ատոմակայանների կառուցումը», - ասվում է փաստաթղթում:
«Եթե ռազմական տեղակայումը (Ուկրաինայի սահմանին) վերածվի Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինա մտնելու փորձի, ապա Ռուսաստանից պետք է անհապաղ դադարեցվի նավթի և գազի ներկրումը, Ռուսաստանը պետք է հեռացվի SWIFT վճարային համակարգից, բոլոր ռուս օլիգարխների ակտիվները պետք է սառեցվեն, և նրանց մուտքի արտոնագրերը չեղյալ հայտարարվեն», - ասվում է բանաձևում:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկով. ԵՄ-ն և ԱՄՆ-ն չեն ցանկանում ընդունել Ռուսաստանի՝ լավ հարաբերությունների մեջ լինելու առաջարկը
- Մոտ ժամանակներս Վաշինգտոնը չի ակնկալում լարվածության սրում ՌԴ-ի հետ Ուկրաինայի սահմանին
- Եվրախորհրդարանը կքննարկի Թուրքիա, Ռուսաստան ու նրա հարաբերություններն Արևմուտքի հետ
- ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինացի դիվանագետից պահանջել է 72 ժամվա ընթացքում լքել երկիրը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում