Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին կայցելի Երևան ու Բաքու: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Առկա պայմանավորվածություններին համապատասխան՝ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը մայիսի 5-6-ն աշխատանքային այցով կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում»,- ասել է Զախարովան:
Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնեցին, որ մայիսի 5-ին և 6-ին այցով Հայաստանում կգտնվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան