Միշուստինն առաջարկել է նախապատրաստել Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն ավելացնելու նախաձեռնություններ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է հանձնարարել միջկառավարական հանձնաժողովին՝ նախապատրաստել նոր նախաձեռնություններ՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի և փոխադարձ ներդրումների ավելացման համար: Այս մասին գրում է Tass-ը։
Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա նշել է, որ կորոնավիրուսն ազդել է երկկողմ առևտրի դինամիկայի վրա. նախորդ տարի համատեղ ապրանքաշրջանառությունը նվազել է շուրջ 10%-ով և կազմել շուրջ 2.3 մլրդ դոլար:
«Իհարկե, այս իրավիճակը մեզ չի սազում: Ես առաջարկում եմ հանձնարարել մեր միջկառավարական հանձնաժողովին՝ նախապատրաստել նոր նախաձեռնություններ` առևտրի ավելացման, Հայաստանի հետ փոխադարձ ներդրումների ավելացման համար», - ասել է Միշուստինը:
Միշուստինը Փաշինյանին ողջույններ է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, ասելով, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք ունեն երկարաժամկետ դաշնակցային ու ռազմավարական բնույթ:
Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ընդունված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները մեծ հնարավորություններ են ստեղծում համատեղ աշխատանքի համար:
«Սա առաջին հերթին տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակումն է, նոր ենթակառուցվածքային ուղիների ստեղծումը: Այս ամենը պայմաններ կստեղծի Անդրկովկասի տարածաշրջանի կայուն զարգացման համար», - ասել է Միշուստինը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում