ԱՄՆ-ն Հնդկաստանին 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
ԱՄՆ-ն առաջիկա օրերին ավելի քան 100 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Հնդկաստանին կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով Սպիտակ տան կայքին:
«Ի համերաշխություն Հնդկաստանի՝ Covid-19-ի դեպքերի նոր ալիքի դեմ պայքարում ԱՄՆ-ն առաջիկա օրերին ավելի քան 100 միլիոն դոլար արժողությամբ ապրանք կհասցնի՝ հրատապ օգնություն ցուցաբերելու համար...»,- ասված է հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է, ավիաչվերթները ԱՄՆ կառավարական օգնությամբ բեռնված ինքնաթիռները Հնդկաստան կսկսեն ժամանել ապրիլի 29-ից:
Ըստ Սպիտակ տան՝ օգնությունը հիմնականում կներառի AstraZeneca պատվաստանյութի 20 միլիոն չափաբաժին:
Բացի այդ, Հնդկաստան կուղարկվեն բազմակի օգտագործման թթվածնի բալոններ, թթվածին առաջացնող և խտացնող սարքեր, 15 միլիոն շնչառական միջոցներ, պատվաստանյութերի արտադրության պրեկուրսորներ և մեկ միլիոն արագ թեստեր կորոնավիրուսի համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն մտահոգված է երիտասարդների շրջանում կորոնավիրուսի տարածման ներկա արագ ընթացքի կապակցությամբ
- ԱՀԿ. Կորոնավիրուսի որոշ մուտացիաներ անխոցելի են պատվաստանյութերի համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան