Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել ճանապարհից. Սասուն Միքայելյան
«Վերջին պատերազմից հետո սահմանների հետ կապված մեծ փոփոխություն է եղել, հատկապես Սյունիքում, 500 քանի կիլոմետր»,- այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Պագամավորը հարց հնչեցրեց, թե ինչպես է ապահովվում սահմանային անվտանգությունը։
«Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց. էն յանը (կողմ, խմբ.) թուրքն է, էս յանը՝ մենք։ Անհասկանալի իրավիճակ է։ Էդ ժողովրդի անվտանգությունը ո՞նց պետք է ապահովվի։ Ես պարզ ասեմ, թաքցնելու բան չկա, ամեն պահի թուրքը կարող է մարդ տանել ճանապարհից։ Պարզ բան է դա։ Պիտի նման դեպք լինի, նոր մտածե՞նք»,- հարց հնչեցրեց նա։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը նշեց, որ դեռ սահմանային դելիմիտացիա իրականացված չէ, և շատ հարցեր են ծագում, որոնց օպերատիվ միջամտություն է պետք, ինչն էլ իրականացնում են սահմանապահ զորքերը։
«Ասեմ, այնտեղ, եթե տեղյակ եք, Գորիսից Կապան ճանապարահատվածի 20 կիլոմետրը ամենաբարդն է, այդտեղ նաև տեղակայված են ռուսական սահմանապահ զորքերը, և եթե կոնֆլիկտային իրավիճակներ են լինում, խաղաղապահները փորձում են լուծել»,- ասաց նա։
Արձագանքելով՝ Սասուն Միքայելյանը նկատեց, որ ապրիլի 15-ին է եղել Սյունիքում, մեքենայի անիվը վնասվել է, 2 ժամ կանգնել են, և որևէ սահմանապահի չեն նկատել։
«Հիմա մեր պաշտպանությունը պետք է իրականացվի, թե չէ 93-ին թուրքերն իջնում, ճանապարհից մարդ էին տանում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին ազատ արձակելու թեման կռվախնձոր է դարձել
- Սյունիքի դեպքերից հետո բոլորին ակնհայտ է, թե ինչ տիպի ընտրություններ են լինելու մեր երկրում․ Վարդան Աթաբեկյան
- Իշխանյան. Սա նշանակում է քրեական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր դեմ էին Արցախի և այսօր էլ Սյունիքի հանձնմանը
- Այս իշխանության բոլոր ներկայացուցիչները Սիմոնյան Ալենի օրն են ընկնելու, ինչպես Նիկոլն ընկավ Սյունիքում. Նարեկ Սամսոնյան
- Պայքար Սյունիքի համար` Փաշինյանը Ալիեվի հետ հայ Ժողովրդի դեմ. Մարինա Գրիգորյան
- Փաստաբան. Դատավոր Գաբրիելյանը կայացրեց սպասված որոշում Սյունիքի իրադարձությունների արդյունքում հարուցված քրգործով
- Սյունիքի հարցով պետք է պահանջատեր լինել, ոչ թե էժան սկանդալներով հայտնի դառնալ. Սրբուհի Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան