Հայտնի են դարձել Գերմանիայի հիվանդանոցում չորս մարդու սպանության հանգամանքները
Գերմանական Պոտսդամ քաղաքում չորս մարդու սպանության մեջ կասկածվողն իր արարքը խոստովանել է ամուսնուն, որն էլ անմիջապես ոստիկանություն է կանչել: «Spiegel»-ի տարածած լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Մինչ այդ ոստիկանությունը սպանության կասկածանքով բերման էր ենթարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատության աշխատակիցներից մեկին, այն բանից հետո, երբ այդ շենքում հայտնաբերվել էր չորս մարդու դի: Ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր մահացածների մոտ առկա են արտաքին կոշտ բռնության հետքեր: Դրդապատճառների մասին դեռ չեն անհայտնում:
Ըստ թերթի, կասկածյալը բուժքույր է, որն ավելի քան 20 տարի խնամում էր հիվանդներին: Թերթի փոխանցմամբ, չորեքշաբթի երեկոյան կինը, խոստովանել է ամուսնուն սպանության մասին, իսկ վերջինս անմիջապես դիմել է ոստիկանություն:
Ըստ «Bild»-ի, քննիչները ենթադրում են, որ սպանության զենքը դանակ է եղել:
Տեղական լրատվամիջոցները ողբերգությունը համարում են վերջին տասնամյակների ամենալուրջ սպանությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները