Ակցիայի հայտարարությունից հետո դաշնակցական գործիչներին հրավիրել են քննչական վարչություն
Դաշնակցական հայտնի գործիչներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Տարոն Տոնոյանը, Գեղամ Մանուկյանը, գերասիմ Վարդանյանն այսօր հրավիրվել են ոստիկանություն։
Փաստաբան Բենիկ Գալստյանը դա պայմանավորում է այսօր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնելու վերաբերյալ ՀՅԴ տարածած հայտարարությամբ։
Նա գրում է.
«ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր անհանգիստ քաղաքացիներին հրավիրեց այսօր՝ ժամը 17:00-ին հավաքվել ՀՀ գլխավոր դատախազության մոտ։
Այդ հրավերին արձագանքեցին բազմաթիվ քաղաքացիներ։
Եվ օ՜ հրաշք։
Այսօր՝ Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության են կանչվել ՀՅԴ անկյունաքարային դեմքերը՝
Իշխան Սաղաթելյանը,
Արծվիկ Մինասյանը,
Գեղամ Մանուկյանը,
Տարոն Տոնոյանը,
Գերասիմ Վարդանյանը։
Совпадение?
Не думаю»։
ՀՅԴ գերագույն մարմինը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով մեր երկրում տիրող իրավական «բարդակի» կապակցությամբ բոլոր...
Опубликовано Benik Galstyan Четверг, 29 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արծվիկ Մինասյան. Հայաստանն ունեցավ ևս մեկ քաղբանտարկյալ
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորեցին
- Արծվիկ Մինասյանի քրոջ որդուն կալանավորման միջնորդություն է ներկայացվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան