Կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարծես թե չի ստացվում․ Արմեն Աշոտյան
Կանխել արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարծես թե չի ստացվում։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«ՀՀԿ-ն մինչև վերջ ջանքեր է գործադրել ընդդիմադիր գործընկերների հետ միասին և այդ շրջանակներում ներկայացրել իր դիրքորոշումը»,- ասաց նա։
Նա նաև հիշեցրեց, որ գործող իշխանության օրոք ընտրություններն այս ձևաչափով և այս ժամկետներում իրենք նպատակահարմար չէինք համարում և դրա համար կային մի շարք պատճառներ։
«Երկիրը չի գտնվում այն վիճակում, որ իրեն թույլ տա ընկղմվել նախընտրական տենդի մեջ՝ մի կողմ թողնելով բազմաթիվ անվտանգային տնտեսական սոցիալական և այլ բնույթի մարտահրավերները։ Կապիտուլյանտի ղեկավարությամբ և կապիտուլյանտի օրոք գնալ ընտրությունների՝ նշանակում է շանս տալ իրեն առնվազն բարոյական տեսակետից քաղաքական շղարշով մաքրազերծման։ Մենք շատ լավ պատկերացնում ենք, որ այս դավադիր իշխանությունների գործելաոճը չի նպաստելու ընտրությունների մաքսիմալ ներառական, հավասար պայմանների անաչառ իրավական գործընթացի վերածվելուն»,- պարզաբանեց Աշոտյանը։
Նրա խոսքով, թեև մինչ օրս ջանք են գործադրել՝ նման քաղաքական գործընթաց չմեկնարկելու ուղղությամբ, սակայն այն այժմ անխուսափելի է։
«Ավաղ խորհրդարանական ընտրությունները դառնում են անխուսափելի»,- ասաց նա։
Հարցին թե ինչու են հանրապետականները որշել մասնակցել դաշինքով՝ «Հայրենիք» կուսակցության հետ, Արմեն Աշոտյանն արձագանքեց․
«Կարծում եմ՝ մենք ունենք «ընդհանուր տարածք», ինչպես կասեին ամերիկացիները»։ «Հայրենիք» կուսակցության հետ հնարավոր դաշինքն ամենաարդյունավետը կլինի այս դավադիր կապիտուլյանտին իր զբաղեցրած աթոռից օր առաջ գահընկեց անելու համար։ Հետևաբար խնդիրն այն չէ՝ ՀՀԿ-ն կանցնի, թե ոչ, 5, 7, թե 20 մանդատ կունենա, թե ՝ոչ։ Խնդիրը Հայաստանի ընդդիմադիր քաղաքական դաշտի ներուժն օգտագործելն է»։
Ավելի մասնրամասն՝ հղումով։